Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բավարարվեցին չորրորդ տեղով

Բավարարվեցին չորրորդ տեղով
22.02.2013 | 13:08

Թեհրանում ավարտվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին աշխարհի տասը լավագույն ընտրանիները: Ռուսաստանի (2:5), Բուլղարիայի (7:0), Բելառուսի (5:2), Կորեայի (5:2) հավաքականների հետ ընդգրկված լինելով նույն խմբում` մեր ընտրանին այս փուլում հանգրվանել է երկրորդ հորիզոնականում ու հնարավորություն ստացել երրորդ տեղի համար պայքարելու Թուրքիայի հավաքականի հետ: Ցավոք, մեր տղաները յոթ գոտեմարտից կարողացել են հաղթել միայն մեկում` ընդհանուր 1:6 հաշվով զիջելով մրցակցին, զիջելով նաև մրցանակային երրորդ տեղը:
Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, խաղարկությանը մասնակցել է փորձնական կազմով (Հարություն Հովհաննիսյան` 55 կգ, Ալեքսան Միքայելյան` 60 կգ, Տիգրան Թորոսյան` 66 կգ, Ռաֆիկ Մանուկյան` 74 կգ, Հրաչ Հովհաննիսյան` 84 կգ, Սարգիս Տոնոյան` 96 կգ, Վաչիկ Եղիազարյան` 120 կգ), քանի որ ընտրանու առանցքը կազմող ըմբիշները պատրաստվում են մարտին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Մրցանակային առաջին հորիզոնականը վիճարկել են իրանցի և ռուս ըմբիշները: Ռուսաստանի ընտրանին եղել է անգերազանցելի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ